Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում, բարի ցանկությունների ժողովածու, ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 11,2025 17:13

«Ի՞նչ է նշանակում, բարի ցանկությունների ժողովածու։ ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք կամ Նոր տարվան Ձմեռ պապիկին նամակ գրեք։ Պարտադիր է, որ ձեր բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու մեջ հայտնվի՞»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնությանը։

Նա նշեց, որ օրերս Եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցն է հրապարակվել, այնտեղ ակնարկ էլ չկա, որ Հայաստանին սպասում են։ «ԵՄ մտնող եք, CEPA-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), իմպլեմենտացրեք, որ փաստաթուղթը բացում ենք՝ խայտառակ իրավիճակ է։ Անդադար խոսվում է, որ Մինսկի խումբը պետք է լուծարել, բայց վերջերս ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ առանձին գերատեսչությունների մակարդակով կան շփումներ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ։ Իսկ ինչո՞ւ Մինսկի խումբը նույն ճակատագրին չի արժանանում, շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանը ներկայացնողները հայամետ չեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728