«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական հաղորդման այս հատվածը խորհուրդ եմ տալիս լսել, այստեղ հստակ բացատրվում է, թե ինչով է զբաղված Փաշինյանն ու նրա թիմը՝ դա Հայաստանի գաղափարական ոչնչացումն է։
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան, որը բարձրաձայնում է ամենաանհեթեթ թվացող, բայց կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով Հայաստանը գաղափարապես ոչնչացնող, մեր ինքնության հիմնասյուները քայքայող թեզեր։ Ամեն անգամ մենք նորովի ենք զարմանում, նորովի նյարդայնանում նոր անհեթեթ հայտարարությունից հետո, մինչդեռ դա արդեն քաջ հայտնի ձայնասկավառակն է, ուղղակի նորից են պտտեցնում։
Ուշագրավն այն է, որ հենց մեր հանրային արձագանքից է կախված որքան հանդուգն Փաշինյանն ու նրա թիմը առաջ կբրդեն հակառակորդի թելադրած այս կամ այն թեզը։ Եթե արձագանքը դաժան եղավ, որոշ ժամանակ կլռեն, եթե մի քիչ հանդուրժողականություն զգացին, ակտիվորեն կշարունակեն։ Մենք, իհարկե, կազատվենք այս իշխանությունից, հուսամ ոչ շատ հեռու ապագայում, բայց նրանց տված վնաս ահռելի է, անպատկերացնելի, դա հաղթահարելու համար անսպառ աշխատել է պետք՝ հստակ ու կազմակերպված։