Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։
Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
Քայլ 1
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/
Կարդացեք նաև
Քայլ 2
Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին և «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը (հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։
Ի դեպ, համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը և հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։
ՊԵԿ տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի բաժին