Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր որոշմամբ 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից

Փետրվար 11,2025 19:00

Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում: Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները։ Բացի այդ, 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ:

Նոր որոշմամբ 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը: Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները: Փոփոխություն կատարվեց նաև 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետում՝ 30 օրից  այն դարձավ 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը:

***

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 18-ին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728