Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հենասյուներից մեկն է»․ Պարույր Հովհաննիսյան

Փետրվար 11,2025 16:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս օրինագծի ընդունումը չի հանդիսանում Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության հայտ, այն ամրագրում է ԵՄ հետ հարաբերությունների խորացումը։ Այս օրինագիծը նաեւ համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տնտեսական եւ անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը»,- ԱԺ նիստում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ Հայաստանը ներառվել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը ԵՄ կողմից կայացված կարեւոր քաղաքական որոշում էր։

«2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հենասյուներից մեկն է։ Վերջերս կայացավ որոշում ԵՄ խորհրդի կողմից, եւ այդ առաքելության ժամկետը եւս երկու տարով երկարաձգվել է։ Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը, իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։ Հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումն առաջիկա 4 տարիների համար։ Եվ Հայաստանը ԵՄ թեկնածու երկիր չհանդիսացող միակ երկիրն է, որն աջակցություն է ստանում այս ծրագրի շրջանակներում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728