ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը
Հունվարի 15-ին նախաձեռնել էի աշխատանքային քննարկում վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելու որոշման վերաբերյալ։
Պայմանավորվածություն էինք ձեռք բերել շարունակել քննարկումները և լավարկել որոշումը՝ հաշվի առնելով առաջին հերթին ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկները։
Քննարկումների արդյունքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ՝ նվազեցնելով ամսական տուրքի չափը՝
Կարդացեք նաև
Կենտրոն – 26,000 ՀՀ դրամ,
Արաբկիր – 20,000 ՀՀ դրամ,
Երևանի այլ վարչական շրջաններ – 16,000 ՀՀ դրամ։
Շնորհակալ եմ ավագանու անդամներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին քննարկումներին մասնակցելու, տնտեսվարողների դիտարկումները հաշվի առնելու և տուրքի չափը նվազեցնելու որոշում կայացնելու համար։