Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ինչո՞ւ ենք սա հիմա վերածել ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու գործընթացի»․ Ալեն Սիմոնյան

Փետրվար 11,2025 15:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք քննարկում ենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Այս օրենքի ընդունումը չի նշանակում ոչ մի բան, բացի քաղաքական կամքի մասին հայտարարելու մասին։ Մենք ինչո՞ւ ենք սա հիմա վերածել ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու գործընթացի։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ինչո՞ւ ենք քննարկում անդամակցությունն ու անդամակցության հետեւանքները քաղաքական կամքի մասին օրենքի քննարկման ժամանակ»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ի պատասխան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց․ «Մենք դա քննարկում ենք այն պարզ պատճառով, որ այդ քաղաքական կամքը կյանքի կոչելու պարագայում մենք այդ հարցերի հետ պետք է առերեսվենք։ Եթե այս օրենքը մենք ընդունենք, եւ անցնում է մեկ կամ երկու տարի ժամանակ, այն գործողությունները, որոնք մենք պետք է ձեռնարկենք ի կատարումն այս օրենքի, առաջ են բերելու այս հարցերը։ Մենք դա պիտի քննարկենք, որովհետեւ այդ հարցերն առաջանալու են։ Այսօր մեր հարաբերությունները ԵՄ հետ այնքան սերտ են, որ սրանից հետո մեկ քայլ ավելի սերտ լինելու է Ազատ առեւտրի համաձայնագիրը, այն, ինչն ունի Վրաստանը»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հարցրեց․ «Դուք եւ մնացած մեր գործընկերները նաեւ նշում են, որ կարող է լավագույնը մեկ կամ երկու տարի տեւել, միջինը հինգից կարող է տասնամյակ տեւել։ Այսօր քաղաքական կամք ունե՞նք, թե՞ չունենք քննարկման մեջ մտնելով՝ ի՞նչ արդյունք ենք մենք ակնկալում, ուզում եմ հասկանալ»։

Եղոյանն ասաց․ «Քաղաքական կամք ունենք, դրա համար էլ եւ կառավարությունը, եւ հանձնաժողովը դրական եզրակացություն են տվել։ Ակնկալում ենք մարդկանց տեղեկացվածություն, որ մարդիկ իմանան։ Մարդիկ թող իմանան, որ խոսում էիք կոնյակից, որ գալու է մի ժամանակ, որ ցորենի սպիրտից պատրաստված այսպես կոչված բրենդին պետք է անպայման լինի խաղողի սպիրտից։ Գալու է այդ ժամանակը, երբ իրենք ուղղակի այստեղ չեն կարողանալու արտադրել դա եւ վրան գրել «բրենդի», որովհետեւ եվրոպական շուկա չեն կարողանալու արտահանել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728