Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել». Արցախցի պատգամավորը գաղտնազերծում է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Փետրվար 11,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողի «Ե՞րբ ենք վերադառնալու Արցախ» հարցին պատասխանում է, որ պետք չէր հեղաշրջում անել և պետք էր կռվել, իբր դա է Արցախի անկման պատճառը։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ։

Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել։

Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։

Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Նա վերցրեց հեռախոսը․

– Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։

Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

– Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանը ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։

Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանը ինձ ասաց․
– Չնայած նախագահ չեմ, մեկա էլի ինձ հետ ա ճշտումներ անում։

Հիմա հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքան լայն է եղել համաձայնության շրջանակը։

Ալեն Սիմոնյանը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728