«Ազատություն». Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականությունը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց. «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ընդգծելով, որ Երևանն ինչ-որ պահի պետք է այս հարցով որոշում կայացնի։
«Որքան հասկանում եմ, մեր հայ բարեկամներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:
Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել»,- ասել է Գալուզինը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: