«Ի՞նչ ենք մենք արտահանելու Եվրոպա։ Այսօր Հայաստանից ԵՄ է արտահանվում հանքանյութ, կոնյակ եւ ծխախոտ»,- ԱԺ նիստում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եվրամիությունը 450 մլն-ի փոխարեն կարող է 450 մլրդ բնակչություն ունենալ, բայց դու չունես այդքան խաղող, որ կոնյակ արտադրես։ Այդ ո՞ր ապրանքն է, որ այսօր կարող է գնալ ԵՄ շուկա, բայց մաքսերը խանգարում են։ Երկրորդ՝ ազդեցություն գնահատական ունե՞ք, ի՞նչ կլինի, եթե դու ԵՄ-ի ճանապարհին չհասած՝ ԵԱՏՄ-ից դուրս գաս»,- հարցադրումը շարունակեց Արթուր Խաչատրյանը։
Արման Եղոյանն ասաց, որ երբ Հայաստանը GSP+ արտոնյալ համակարգից էր օգտվում, 6000 ապրանքատեսակների գծով կար արտոնություն։ «Դուք ասում եք՝ ի՞նչ կլինի, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, իսկ այնտեղ դեռ չլինենք։ Այդ դեպքում, եթե ժամանակային հեռավորությունը շատ լինի, մենք խնդիրներ կունենանք, բայց ԵԱՏՄ-ից դուրս մնալ կամ հանել հասկացություն չկա, կա դուրս գալ կամ չգալ։ Եվ այդ որոշումը պետք է կայացնի ՀՀ-ն, երբ որ գտնի, որ այդ որոշման կիրարկումը հնարավոր է գետնի վրա»,- նշեց Եղոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ