«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնության առաջարկը տոմսային փաթեթների սակագների վերաբերյալ
Հանրային տրանսպորտը հանրային բարիք է։ Այն պետք է լինի մատչելի, հասանելի և սոցիալապես արդար։
Համայնքը պետք է հոգ տանի և սուբսիդավորի հանրային տրանսպորտի ոլորտը այնքան, որ տվյալ համայնքի բնակիչները նախընտրեն օգտվել հանրային տրանսպորտից։
«Չենք վճարելու» նախաձեռնությունը, կարծում է, որ Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգ ունենալը այլընտրանք չունի։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ նախորդ օրերին իրականացված իրազեկման աշխատանքների ընթացքում նկատել ենք, որ մարդկանց մեծ մասը չի գնում տոմսային փաթեթներ։
Մենք առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար։ Այս սակագները մատչելի կլինեն գրեթե բոլորի համար, իսկ թիրախային զեղչային արտոնությունները կմեղմեն նաև խոցելի խմբերի միանգամյա վճարելու բեռը։
Կարդացեք նաև