-Նախ պետք է հաշվի առնել՝ ոնց են հավաքել այդ ստորագրությունները: Մարդկանց սկսում են 300 դրամի մասին պատմել, մարդիկ ստորագրում են: Ցանկացած քաղաքացի, որ լսում է՝ ինչ-որ բանի գին բարձրանում է, բնական է՝ դեմ է արտահայտվում: Այդտեղ ստորագրությունները հավաքելը շատ հեշտ բան է: Եթե թվերով ենք խոսում, կարող եմ ասել, որ եթե դուք ունեք 80.000 ստորագրություն, մենք էլ ունենք տվյալներ, որ 80.000-ից ավել մարդ ամեն օր օգտվում է այս համակարգից,- այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Նրա խոսքով, ինքը չի ասում, թե տրանսպորտի համակարգում խնդիրներ չկան, բայց ակնհայտ է՝ տարբերությունը մեծ է. «Դուք ասում եք՝ թանկացնում եք, ես էլ ասում եմ՝ տրանսպորտային միջոցն էլ է փոխվել»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ շաբաթ չկա, որ քաղաքապետարանում պաշտոնյա չձերբակալվի, ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա այստեղ. «Մի կողմից ասում են, որ քաղաքապետարանում կոռուպցիան շատ է ու դա համակարգային է, բայց եթե մենք տեսնում ենք, որ որեւէ դեպքով լինում է ձերբակալում կամ կալանավորում, դա նշանակում է, որ համակարգային չէ: Դա նշանակում է, որ կան տեղային կոռուպցիոն ռիսկեր ու դրսեւորումներ, որոնց վերաբերյալ կոնկրետ հակազդեցություն է լինում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ