«Անկախության հռչակագի՞րն է արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքն ու տանում ՀՀ-ին այս նպատակների իրականացմանը, թե՞ ձեր նախաձեռնությունն է ծալում, դնում Անկախության հռչակագիրը մի կողմ և նոր մոտեցում առաջ քաշում»,- ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին այսպիսի հարց տվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա փաստելով, որ Արտակ Զեյնալյանը փորձառու իրավաբան, փաստաբան է, հարցրեց՝ ինչպե՞ս եք համաձայնվել, որ ներկայացվածը կոչվի օրենքի նախագիծ․ «Այն իր բնույթով ավելի շատ հիշեցնում է հայտարարություն, ուղերձ, քան օրենք»։
Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «ԱԺ-ն իրավասու է ընդունել օրենք, որը հայտարարություն կբովանդակի իր մեջ։ Այդպիսի ինձ-նորմ նպատակներ կան ընդունված ՀՀ-ի բազմաթիվ օրենքներում։ Եթե Դուք կառաջարկեք օրենքը հարստացնել որևէ այլ նորմով, մենք պատրաստ ենք այն քննարկել»։
Անկախության հռչակագրի հետ կապված հարցին ի պատասխան էլ ասաց․ «Բացարձակ հակասություն չկա։ Անկախության հռչակագիրն իր գործն արել է։ Սա հայտարարում է գործընթացի մեկնարկի մասին ՀՀ ժողովրդի անունից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ