Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան. քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ

Փետրվար 11,2025 14:25

«Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան, որոնք արձանագրում են խախտումները: Բայց ներկայումս աշխատանքներ տարվում են այդ մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։ Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներն են, որոնք զուտ մոնիտորինգ են իրականացնում»,- այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Հարցին՝ իրեն չի՞ մտահոգում տրանսպորտում քաղաքացիների խցկված երթեւեկելու խնդիրը, Վազգեն Հարությունյանն ասաց. «Այդ մասով խնդիր կար հունվար ամսվա ընթացքում, հիմա բավականին կարգավորված է, նման խնդիր պետք է չլինի։ Կար խնդիր վարորդների հավաքագրման հետ կապված, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ: Հիմա խնդիրը գրեթե կարգավորված է և երթուղիներում պակաս շարժակազմ այս պահին մեծ մասամբ չկա»:

Հարցին՝ ձեր կարծիքով տրանսպորտի բոյկոտը ստացվե՞լ է, թե չի ստացվել, նա արձագանքեց. «Ես ուղեվարձի հավաքագրման թվերին չեմ տիրապետում: Դա ֆինանսական վարչությունն է տիրապետում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728