Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես «պադավատներում» պախկվում է. Իզաբելլա Աբգարյան

Փետրվար 11,2025 14:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Անի Խաչատրյանին եթե լսենք, ապա իրենք էլ ընդդիմություն են, բայց հասկանում ենք, որ ընդդիմություն չեն ու խաբել են իրենց ընտրողներին:

Ես շատ կուզեմ տեսնել, թե Ավինյանը երբ չլինի քաղաքապետ, ինչպես է գնալու միայնակ ու ման գա բակերով, նայի պատուհաններին ու ձայն խնդրի ժողովրդից: Հայկ Մարությանն այնպիսի քաղաքապետ է եղել, որ հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես «պադավատներում» պախկվում է,- այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ մեկնաբանելով «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի որակումները նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ:

Անդրադառնալով տրանսպորտի բոյկոտին` Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ բոյկոտն իրական է, եթե ՔՊ-ից մարդ կա, որ չի հավատում, թող իր հետ ավտոբուսներով երթեւեկի:

Ըստ նրա՝ երբ ավտոբուսում լիքը մարդ է լինում, մարդիկ չեն վճարում, մեջտեղի դռներից են ներս մտնում, իսկ եթե քիչ մարդ է լինում, ամոթից վճարում են. «Իշխանությունը 150 դրամն օրինականացնելով՝ չեղարկեց իր իսկ փաթեթները, որովհետեւ տեսնում ենք, որ որեւէ մեկը փաթեթներով չի ուզում օգտվել, այնինչ Երեւանի տրանսպորտային ռեֆորմի կարեւորագույն բաղադրիչը հենց լավ մշակված փաթեթներ ունենալն է, ոչ թե մեկ տոմսի հույսին երթեւեկող քաղաքացիներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728