Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին: Անվտանգ ու ապահով։ Մինչև դուք եկաք. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 11,2025 14:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը

Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք, եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի, եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից, եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։

Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը՝ էսօր ասում եք «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728