Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի՝ ինքնուրույն բանակցություն վարելու կամքը. «Ռադիո Մայակ»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երևանից բազմիցս լսել ենք, որ միջնորդների կարիք չկա, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն կարող են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև հարցի կարգավորում։
Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու կամքը։
Կարևորը, որ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: