Փետրվարի 6-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Աւետիս Հաճեանի՝ Secret Nation: The Hidden Armenians of Turkey (I.B. Tauris, 2018) գրքի ներկայացում-քննարկումը: Մինչ քննարկման մեկնարկը ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը ներկայացրեց բանախոսին:
Աւետիս Հաճեանը ներկայացրեց իր հեղինակած գիրքը, որը բաղկացած է 32 գլխից՝ յուրաքանչյուրը նվիրված առանձին աշխարհագրական-մշակութային տարածաշրջանի՝ Սասուն, Կոմմագենե, Տիգրանակերտ, Տարոն, Կարին, Սեբաստիա և Փոքր Ասիա, Խարբերդ, Վան, Կիլիկիա, Սև ծով և Համշեն: Հեղինակն ուսումնասիրությունը կատարել է զրույցների, բանահավաքչական մեթոդով՝ տեղում այցելելով և ծանոթանալով ինչպես արդեն իսկ (հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով) հայ ինքնությունը կորցրած, թեև արմատների մասին որոշակի հիշողություն պահպանած անձանց, ընտանիքների հետ, այնպես էլ հայ լինելու ինքնընկալումն ունեցող, ու երբեմն թաքուն քրիստոնեադավան հայերի մեջ։
Աւետիս Հաճեանն ուսանել է լրագրություն Բուենոս Այրեսում (Universidad del Salvador, Buenos Aires) և ստացել մագիստրոսի աստիճան Անգլիայի Քեմբրիջի համալսարանից, զբաղվել լրագրությամբ: Ներկայում նա Փարիզի Հասարակական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցում (EHESS) PhD. թեկնածու է:
Կարդացեք նաև