Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։
Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կարդացեք նաև
«Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարություն