«Ռեֆորմը չի հասել իր նպատակին»,- ՀՀ ԱԺ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին։
Նա, առանձնացնելով բարեփոխման հիմքում դրված երկու նպատակ, ասաց․ «Բարեփոխումն ունեցել է երկու նպատակ․ առաջինը՝ կապրենք, կտեսնենք, երբ 1974 թվականին ծնվածներն առաջին գումարը ստանան։ Երկրորդի մասով ունենք այս պահի դրությամբ ձախողում, քանի որ նախատեսված էր, որ գումար կուղղվի տնտեսության մեջ, բայց դրա մեկ երկրորդը դուրս է գալիս երկրից՝ ընդհանրապես կապ չունի ՀՀ տնտեսության հետ, երկու երրորդը մնում է, բաշխվում է ամենաանհաջող ձևով․ վարկային ավանդներ, իսկ վարկային պորտֆելում ունենք գերակշռող սպառողական վարկեր։ Մարդը փող չունի, բայց որոշում է այֆոն գնել։ Ինչո՞վ է դա տնտեսությանը նպաստում․ որևէ ազդեցություն չի թողնում։ Ավելին, հետո չի կարողանում դրա տակից դուրս գալ, պետությունը որոշում է նրան օգնել։ Որպեսզի կարողանանք իրոք նպատակաուղղել գումարները տնտեսության զարգացման համար, անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կխթանեն կենսաթոշակային հիմնադրամների՝ ֆոնդերի կառավարիչներին ներդրում կատարել իրական տնտեսության մեջ։ Իհարկե, խելամտությամբ սահմաններում, քանի որ դրանք սպեկուլյացիոն ֆոնդեր չեն, և մեր հայրենակիցների ծերության երաշխիքներն են»։
Արթուր Խաչատրյանը հայտնեց՝ առաջարկել են տարբերակել պարգևավճարները, որպեսզի դրդեն ֆոնդերի կառավարիչներին դիվերսիֆիկացնել և ավելի շատ իրենց ֆոնդերն ուղղել դեպի իրական հատված՝ խթանելով իրական տնտեսության զարգացումը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ