«Ձեռնպահ ենք մի քանի պատճառով։ Նախ համարվել է, որ աշխարհազորը չի կայացել։ Ստիպված ենք արձանագրել, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին ընդունված օրենքը աշխարհազորի մասին մինչև հիմա չի կայանում։ Գործի չի դրվել։ Առանձին բնակավայրերում աշխարհազորային առանձին միավորներ կան։ Եվ սրանից հետո որտեղի՞ց այդ վստահությունը, որ տարածքային պաշտպանության համակարգը գործելու է»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով աշխարհազորի համակարգը տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ շատ է իշխանությունն ասում՝ բանակի կերպարանափոխման հայեցակարգի մասին․ «Google translate-ը որ դնում ես, հասկանում ես, որ անգլերեն ինչ-որ խուճուճ նախադասություններից ուղղակի ձևի համար բերել, մտցրել են ու համարում են բանակի կերպարանափոխման հայեցակարգ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ