Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. հնագույն դամբարանադաշտի տարածքում հողաքանդման աշխատանքներ են իրականացրել

Փետրվար 11,2025 11:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով՝  ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հունվարի 31-ին ստացվել է գրություն, որ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններից Շամիրամ համայնքում հաշվառված, մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հզ. թվագրվող Քաղաքատեղի Շամիրամ հուշարձանի ենթակայությամբ ներկայացված Դամբարանադաշտի տարածքում իրականացվել են հողաքանդման աշխատանքներ` տեխնիկայի օգտագործմամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

 Նշենք, որ այս հուշարձանը քանիցս ենթարկվել է ոտնձգության, նախորդ անգամ էլ գանձախուզության դեպք էր արձանագրվել, փորել էին դամբարանը, տեղաշարժել ծածկասայլերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728