Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները

Փետրվար 11,2025 11:41

Ամփոփվել են ՀՀ փաստաբանների պալատի 10.02.2025 թվականի ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները

10.02.2025թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝

  • ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն
  • ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունում»

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն առանձին արձանագրություններով սույն թվականի փետրվարի 10-ին և 11-ին ամփոփել է վերը նշված օրակարգային հարցերով ընդհանուր ժողովի արդյունքները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունների՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 2811 փաստաբանից, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների, քվեաթերթիկ են ստացել 1550 փաստաբան (55.14%):

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության հարցով Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկությունների արդյունքները:

Այն է՝

  1. քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը ՝ 1550 (մեկ հազար հինգ հարյուր հիսուն)
  2. անվավեր քվեաթերթիկների թիվը  36 (երեսունվեց)
  3. թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները և յուրաքանչյուրի` «Կողմ» ստացած ձայների թիվը`
թեկնածուի անուն, ազգանուն, հայրանունը թեկնածուի  «Կողմ»  ստացած ձայների թիվը
թվերով  բառերով
1 Ահարոնյան Ռոման Ռուբենի 963 /ինը հարյուր վաթսուներեք/
2 Աղաջանյան Կարեն Համլետի 226 /երկու հարյուր քսանվեց/
3 Բաղդասարյան Թամարա Սեյրանի 638 /վեց հարյուր երեսունութ/
4 Բեգլարյան Էմին Արամի 516 /հինգ հարյուր տասնվեց/
5 Գյուլումյան Պավել Սլավիկի 429 /չորս հարյուր քսանինը/
6 Հակոբյան Ռուբեն Մարատի 504 /հինգ հարյուր չորս/
7 Հարությունյան Վարազդատ Ալբերտի 620 /վեց հարյուր քսան/
8 Հարությունյան Արսեն Միխաելի 522 /հինգ հարյուր քսաներկու/
9 Ղազանչյան Լիլիթ Արմենի 591 /հինգ հարյուր իննսունմեկ/
10 Մարգարյան Ցոլակ Նորիկի 411 /չորս հարյուր տասնմեկ/
11 Մելքոնյան Դավիթ Մանուկի 467 /չորս հարյուր վաթսունյոթ/
12 Սիմոնյան Աշոտ Սպարտակի 170 /հարյուր յոթանասուն/
13 Վարդապետյան Լևոն Աշոտի 216 /երկու հարյուր տասնվեց/
14 Վարդիկյան Դավիթ Տիգրանի 517 /հինգ հարյուր տասնյոթ/
15 Ֆարմանյան Մարինե Պավլուշի 1012 /հազար տասներկու/

Վարկանշային կարգով, որպես Պալատի խորհրդի անդամ,  Պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված են համարվում հետևյալ փաստաբանները`

թեկնածուի անուն, ազգանուն, հայրանունը թեկնածուի  «Կողմ»  ստացած ձայների թիվը
թվերով  բառերով
1 Ֆարմանյան Մարինե Պավլուշի 1012 /հազար տասներկու/
2 Ահարոնյան Ռոման Ռուբենի 963 /ինը հարյուր վաթսուներեք/
3 Բաղդասարյան Թամարա Սեյրանի 638 /վեց հարյուր երեսունութ/
4 Հարությունյան Վարազդատ Ալբերտի 620 /վեց հարյուր քսան/
5 Ղազանչյան Լիլիթ Արմենի 591 /հինգ հարյուր իննսունմեկ/
6 Հարությունյան Արսեն Միխաելի 522 /հինգ հարյուր քսաներկու/
7 Վարդիկյան Դավիթ Տիգրանի 517 /հինգ հարյուր տասնյոթ/
8 Բեգլարյան Էմին Արամի 516 /հինգ հարյուր տասնվեց/
9 Հակոբյան Ռուբեն Մարատի 504 /հինգ հարյուր չորս/
10 Մելքոնյան Դավիթ Մանուկի 467 /չորս հարյուր վաթսունյոթ/
11 Գյուլումյան Պավել Սլավիկի 429 /չորս հարյուր քսանինը/
12 Մարգարյան Ցոլակ Նորիկի 411 /չորս հարյուր տասնմեկ/

««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունման հարցով՝

«Կողմ» ստացած ձայների թիվը «Դեմ» ստացած ձայների թիվը
թվերով բառերով թվերով բառերով
1425 հազար չորս հարյուր քսանհինգ 21 քսանմեկ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 92%տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

Ամփոփել․ ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունելու օրակարգային հարցով ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 10.02.2025թ.  քվեարկության արդյունքները, սահմանելով, որ քվեարկելու իրավունք ունեցող 2811 (երկու հազար ութ հարյուր տասնմեկ) փաստաբաններից քվեաթերթիկներ ստացած ընդհանուր 1550 (հազար հինգ հարյուր հիսուն) փաստաբանների՝ 1425 (հազար չորս հարյուր քսանհինգ) «Կողմ» (քվեաթերթիկ ստացածների 92%) ձայներով ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից հայտարարությունը համարվում է ընդունված (հաստատված):

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհդի անդամների ընտրության մասին օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝

10.02.2025թ․ №1 –Խ արձանագրությունը

11.02.2025թ․ №2-Խ արձանագրությունը

11.02.2025թ․ №1/1-Խ որոշումը

 Բեռնել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունման մասին՝

11.02.2025թ․  №1-Լ արձանագրությունը

11.02.2025թ․  №2-Լ արձանագրությունը

11.02.2025թ․ №1/2-Լ որոշումը

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728