Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել Հնդկաստանի քաղաքացիներ Դավինդեր Սինգհի, Ամրինդեր Սինգհի եւ Ջոտի Ռանի կողմից Պավանդիպ Կորիի անօրինական միգրացիան կազմակերպելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւանում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Դավինդեր Սինգհը, Ամրինդեր Սինգհը, Ջոտի Ռանին կեղծ փաստաթղթերով կազմակերպում են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի ԱՄՆ:
Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջիններս նույն եղանակով փորձել են իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացի Նարեշ Կումարի անօրինական միգրացիան դեպի ԱՄՆ. տեղափոխվելու գործընթացը կազմակերպելու համար նրանից պահանջել են 29․000 դոլարին համարժեք 2․500․000 հնդկական ռուփի:
Նարեշ Կումարը 2024թ. հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Դավինդեր Սինգհի, Ամրինդեր Սինգհի և Ջոտի Ռանիի կողմից մատնանշած հաշվեհամարներին փոխանցել է 2.300 ԱՄՆ դոլարին համարժեք հնդկական ռուփի: Նարեշ Կումարին տրամադրվել է Վրաստանի կեղծ վիզա եւ Բոլիվիայի Հանրապետություն մուտքի հրավերքի կեղծ արտոնագիր՝ հետագայում Բոլիվիայում բնակվող ծանոթի օգնությամբ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ՝ փաստաբանի միջոցով Մեքսիկայից դեպի ԱՄՆ տեղափոխելու համար:
Կարդացեք նաև
Հաղորդմանը կից Նարեշ Կումարը ներկայացրել է իր կեղծ վիզան եւ կեղծ արտոնագիրը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Դավինդեր Սինգհի, Ամրինդեր Սինգհի եւ Ջոտի Ռանիի գործունեությանն առնչված անձանց պարզելու ուղղությամբ: