Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արթուր Ստեփանյանի գործի քննության օրը հայտնի է

Փետրվար 11,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործի քննությունը նշանակել է 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը:

Այս գործով պատասխանող կողմը Ազգային ժողովն է:

Ա. Ստեփանյանի ներկայացուցիչն է փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Դիմելով դատարան, նրանք խնդրել են «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի կիրառման։

Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված և արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։

Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

Արդարադատության նախարարի՝ 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728