Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք, ըլլայ ան Հայաստանի ղեկավարը, իրաւունք ունի կասկածի տակ դնելու հայ ժողովուրդի ազգային յիշողութեան հետ կապուած պատմական փաստերը. Պուլղարիոյ հայկական կազմակերպութիւններու ընկերակցութիւն

Փետրվար 11,2025 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թուականի Յունուարի վերջին օրերուն Զուիցերիոյ խումբ մը հայերու հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ինքն իրեն թոյլ տուաւ քննարկել Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած անվիճելի փաստը։ Ոչ ոք, ըլլայ ան Հայաստանի ղեկավարը, իրաւունք ունի կասկածի տակ դնելու հայ ժողովուրդի ազգային յիշողութեան հետ կապուած պատմական փաստերը։ Նման քաղաքականութիւնը կը ծառայէ միայն թրքական շահերուն եւ դաւադրութիւն է հայկական սփիւռքի եւ ամբողջ հայ ժողովուրդի դէմ։

Վարչապետի յայտարարութիւնը անընդունելի է ողջ հայութեան համար, յատկապէս՝ Սփիւռքի. Պուլկարիոյ հայկական կազմակերպութիւններու ընկերակցութիւնը կը դատապարտէ այս եւ նմանատիպ յայտարարութիւնները, որոնք կասկածի տակ կը դնեն Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստերուն իսկութիւնը։ Մենք միանշանակ կը վերահաստատենք մեր աննկուն յանձնառութիւնը՝ շարունակելու պայքարը հայ ժողովուրդի պատմական արդարութիւնը վերականգնելու համար։

Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է, որ ճանչցուած է բազմաթիւ երկիրներու եւ միջազգային կազմակերպութիւններու կողմէ։ Անոր ճանաչման եւ դատապարտման հարցը խորապէս կարեւոր է աշխարհասփիւռ հայութեան համար։

Պուլկարիոյ հայ համայնքը վարչապետ Փաշինեանի խօսքերը կ՝ընկալէ որպէս նահանջ ցեղասպանութիւնը դատապարտելու դիրքորոշումէն, որ կը շարունակէ հերքուիլ թրքական կողմէն։ Այս քաղաքականութեան շարունակութիւնը պիտի յանգեցնէ ներհայկական լարուածութեան։ Նման համատեքստով Հայաստանի կառավարութեան կեցուածքը կը հակասէ հայ ժողովուրդի ակնկալիքներուն, որ կը շարունակէ պնդել եւ պայքարիլ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար՝ պաշտպանելով պատմական ճշմարտութիւնն ու արդարութիւնը։

Պուլկարիոյ հայկական կազմակերպութիւններու ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728