«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել ու, 6 ամիս կալանավորվելուց հետո, ազատ արձակվել: Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հետագայում տեղափոխվեց զինվորական քննչական բաժին:
Արդյունքում, 6 տարի քննեց նախաքննական մարմինը ու նոր որոշում կայացրեց կարճել այս քրեական գործը: Ասել է թե՝ իրավապահները չկարողացան ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։