Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

Փետրվար 11,2025 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Համաձայն այս փաթեթի՝ նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Ներկայացնելով «Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում ՏԻՄ մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը՝ Արման Սարգսյանը նշեց՝ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարության կողմից․ «Դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։ Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728