Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, որը Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է: Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թվարկել քրեական վարույթի դրվագները։

Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով հողատարածքը Վալերի Նարիմանի Գրիգորյանին է օտարել Արմեն Սարգսյանը: Նշենք, որ այդ հողատարածքի շուկայական գինը կազմել է 95 մլն 680 հազար ՀՀ դրամ (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն վաճառվել է ընդամենը 18 մլն 828 հազար դրամով (մոտ 48 հազար ԱՄՆ դոլար):

5-րդ դրվագով ՀՀ «Շախմատի տուն կից մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Հրաչիկ Գրիգորի Թավադյանին է օտարվել «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,15464 հա մակերեսով հողատարածքը ընդամենը 13 մլն 917 հազար 600 դրամով (մոտ 35 հազար ԱՄՆ դոլարով)։ Մինչդեռ այդ հողատարածքի շուկայական արժեքը եղել է 73 մլն դրամ (մոտ 187 հազար ԱՄՆ դոլար)։

6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին:

Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։ Վստահաբար, Փաշինյանը լավ տեղյակ է, թե ով, ինչ պայմաններում, ինչպես է Եռաբլուրի հողերը վաճառել, բայց իր իշխանության ողջ ժամանակահատվածում փաստացի հովանավորել է Արմեն Սարգսյանին, մասնակցել նրա բիզնես հաջողությունների զարգացմանը եւ, ստացվում է, որ հենց Փաշինյանն է Եռաբլուրի հողերի վաճառքի շահառուն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728