Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դու նախորդ «մերժված» իշխանություններից ստացել ես մի քանի անգամ ավելի մեծ ու բարեկեցիկ երկիր եւ հիմա քո հաջորդին ես հանձնելու չափերով փոքրացած, խնդիրները մեծացրած մի պետություն, պետք է գիտակցես քո մեղքի ահռելի բաժինը. «Հրապարակ»

Փետրվար 11,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդկային խելքը, փորձը, գիտելիքը, վերլուծական ունակությունները նրա համար են, որ մարդը կարողանա ոչ միայն կատարված իրադարձությունները պոստֆակտում արձանագրել, այլեւ առաջիկայում տեղի ունենալիքը կանխատեսել, ապագան պլանավորել, գիտակցել սեփական խոսքերի ու քայլերի հավանական հետեւանքները: Եթե քո 6-ամյա գործունեության ընթացքում արված քայլերի, ասված խոսքերի արդյունքում քո կառավարմանը հանձնված երկիրն ու հասարակությունը մեծ, անդառնալի վնասներ են կրել, պետք է ինչ-որ պահի գիտակցած լինեիր, որ նման կերպ շարունակվել չի կարող: Պետք է տարիներ առաջ վերանայած լինեիր քո վարքն ու խոսքը: Ավելին` եթե դու նախորդ «մերժված» իշխանություններից ստացել ես մի քանի անգամ ավելի մեծ ու բարեկեցիկ երկիր եւ հիմա քո հաջորդին ես հանձնելու չափերով փոքրացած, խնդիրները մեծացրած մի պետություն, պետք է գիտակցես քո մեղքի ահռելի բաժինը, որքան էլ դա դժվար լինի:

Տարրական խելք, վերլուծելու կարողություն ունեցող ղեկավարը կհասկանար, որ եկել է հեռանալու ժամանակը, քանի դեռ ուշ չէ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728