Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը. Մհեր Գրիգորյան

Փետրվար 10,2025 23:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ:

«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:

Փոխվարչապետը շեշտել է տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար:

«Այս համատեքստում կրկին պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք ու առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728