Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստանի բարեկամական խմբի նախկին ղեկավարին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով

Փետրվար 10,2025 22:33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.02.2025թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ ազգային եւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Միացյալ Թագավորության խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստանի բարեկամական խմբի նախկին ղեկավար Թիմ ԼՈՈՒԹԸՆԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի պատվո մեդալով:

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                               

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728