Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը. shamshyan.com

Փետրվար 10,2025 21:12

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 49-ամյա Համազասպուհի Գ․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Համազասպուհի Գ․-ն հայտնել է, որ փետրվարի 6-ի ժամը 18։30-ից մինչև փետրվարի 7-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Կոմիտասի պողոտայի 36Բ շենքի բակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Համազասպուհի Գ․-ն ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728