Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին

Փետրվար 10,2025 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:

Ստորև ներկայացված են տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ինպես նաև՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները:

Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառման տարվա

Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%:

Ստորև ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.

  1. WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով
  2. Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը
  3. Facebook Messenger – շարունակում է պահպանել երրորդ տեղը
  4. Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ
  5. Telegram – օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով

Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռևս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի և թրաֆիկի աճի բարձր տեմպեր:

Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակ

Ամանորյա տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով և վառ հիշողություններով։ Առաջատարներն են.

  1. Instagram — ընտանեկան ընթրիքների և ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:
  2. TikTok – մարտահրավերները, պարերը և զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մասը:
  3. Facebook — ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց և ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարևոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդների, անկախ հեռավորությունից:

Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերին.

Ամանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր և սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես ունենք բաժանորդների նախընտրությունների փոփոխություն.

  • Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:
  • Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ և սեփական արտադրության բովանդակություն

Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաև Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։

Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին և 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 708 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն:

Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728