ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձների հետ:
Հայրենադարձներին է ներկայացվել՝ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում ՏՏ ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
Ներկայացվել են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, Plug and Play «Աքսելերացիոն ծրագիրը», «Գաղափարից մինչև բիզնես», «Հաքաթոն», «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն», ինչպես նաև գործող կրթական և դրամաշնորհային այլ ծրագրերը:
Միջոցառմանը ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել «Ներուժ» ծրագրի շահառուները:
Կարդացեք նաև
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ