Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հորինում են կեղծ ու անհեթեթ օրակարգեր, սկսում դրանք շահարկել՝ մնալով անպատասխան։ Իսկ Հայաստանում հրաժարվում են անքննելի իրավունքներից, ստանալով ավելի հանդուգն Ադրբեջան. Հայրապետյան

Փետրվար 10,2025 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Վերադառնանք հարցին՝ այո, մենք վերադառնալու ենք հայրենիք։ Ինչպես նախագահն ասաց, մենք մեքենայով կվերադառնանք, ոչ թե տարածքային պահանջներ ներկայացնելով, այլ, ինչպես նախագահն ասաց, մեքենայով։ Այնտեղ գնալուց և այնտեղ ապրելուց հետո մեր հայրենակիցները կաշխատեն Հայաստանի պետական ​​և ուժային կառույցներում, կընտրվեն նաև խորհրդարանի պատգամավորներ։ Ինչու՞ ոչ։ Մենք կվերադառնանք այնտեղ, կվայելենք բոլոր քաղաքական ու իրավական ազատությունները։ Մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե որպես հյուրեր, այլ որպես տեղաբնակներ»,-նման հայտարարություն արել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր, իրենց Ազգային ժողովի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում հորինում են գոյություն չունեցող իրավունքներ, կեղծ ու անհեթեթ օրակարգեր, սկսում դրանք շահարկել՝ մնալով անպատասխան։ Իսկ զուգահեռ իրականության մեջ Հայաստանում հրաժարվում են առկա, անքննելի, բոլորի համար ընկալելի իրավունքներից, Արցախի հարցում մեր ողջ պատմությունից ու ժառանգությունից՝ արդյունքում ստանալով ավելի ու ավելի հանդուգն Ադրբեջան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728