Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Ադրբեջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 10,2025 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ռուս-ադրբեջանական վերջին շրջանի լարվածությունը վերլուծելիս զգուշավոր կարծիք էի հայտնել, որ դա կապված է ռուս-իրանական՝ վերջերս ստորագրված գործընկերության համաձայնագրի հետ։

Ամեն դեպքում, ես դրա մասին արտահայտվել եմ շատ զգուշավոր՝ հաշվի առնելով մատուցվող տեղեկատվության սահմանափակ լինելը։

Ուշագրավ է, որ ադրբեջանական «AZ TV» պետական հեռուստաընկերության վերջին թողարկման մեջ անդրադարձ է արվում ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարություններին։ Հաղորդավարը դա որակում է որպես փորձ՝ ստեղծելու «ռուս-իրանական տանդեմ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել տարբեր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողների մոտ՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728