Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 10,2025 16:33

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։

Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։

Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության և անպատասխանատվության խորհրդանիշ։

Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը և վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ և հանգիստ ապրելու իրենց երկրում։

Հ.Գ. 60-ականների Չիկագոյին նմանվող այս իրավիճակում, երբ երկրում տիրում է հանցավորության և ամենաթողության մթնոլորտ, երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ լիովին անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NIka says:

    կեղծ կրթական ծրագիր էր նաև ԱՅԲ դպրոցը և նրան տրվող պետական ֆինանսավորումը, հենց Սերժ Սարգսյանի ժամանակ։ Չպետք է Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ գնար վարչապետ դառնալու սահմանադրություն ու սեփփական կոստում խախտելով, արդյունքում չէինք ունենա ժողովրդի ցասումը, որը յուրացրեց Նիկոլը ու եկավ իշխանության, ՀՀԿ-ն է բերել Նիկոլին, պարզից էլ պարզ է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728