Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկի բարձրացման օրենքը չի հետաձգվի․ Արման Պողոսյան

Փետրվար 10,2025 16:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Օրենսդրական փոփոխությունը հիմնված է եղել շատ փաստարկների ու հիմնավորումների վրա, հետեւաբար, չի կարող առանց նոր՝ ավելի ուժեղ փաստարկների եւ վերլուծությունների որեւէ վերանայում կատարվել։ Մինչ այս պահը մենք չենք ստացել նման հիմնավոր վերլուծություններով առաջարկ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ պատասխանելով շրջանառության հարկը բարձրացնելու մասով տնտեսվարողների դժգոհություններին։

Նա համաձայն չէ, որ այս փոփոխությամբ ՓՄՁ ոլորտի դիրքերն են թուլանում։ Պնդում է, որ օրենքի փոփոխությունն առհասարակ շրջանառության հարկի մասին չէ, թեեւ համամիտ է, որ այդ փոփոխությամբ շրջհարկի դրույքաչափը, որը կիրառվում է իրացված շրջանառության նկատմամբ, բարձրացել է։ Փոխնախարարը շատ ավելի կարեւոր դրվագ է համարում փոփոխության այն հատվածը, որը հնարավորություն է տալիս ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում նվազեցնել հաշվարկված հարկը։

Իր գնահատմամբ, օրենքի փոփոխությանը դեմ են այն տնտեսվարողները, որոնք գերադասում են աշխատել ստվերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728