Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Դրիֆթ անող վարորդը ձերբակալվել է

Փետրվար 10,2025 16:25

Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։

Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728