Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել ԱՆ առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ

Փետրվար 10,2025 15:53

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակը, և դրա շրջանակում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն և այլ ոլորտներում։

Հանդիպմանն ըմդգծվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը: Անդրադարձ է եղել դատական օրենսգրքի, քրեական օրենսդրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ. ընթացքում տրամադրված և ընթացքի մեջ գտնվող օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ փորձագիտական կարծիքներին: Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալը վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին առնչվող որոշ մանրամասներ է փոխանցել՝ համոզմունք հայտնելով, որ ԵԽ անդամ երկրների արբիտրների ներգրավումն այս տարի աշնանն անցկացվելիք հերթական «Արբիտրաժային շաբաթ»-ի աշխատանքներին նոր լիցք կհաղորդի այս ինստիտուտի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԻԵԴ վճիռներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին:

Հանդիպման ավարտին Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել նախարարության առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ հետագա համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728