Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Ներման ինստիտուտը չի գործում կամ դատապարտյալների ուղղման գործընթացը բավարար չափով արդյունավետ չէ. Նարեկ Ալոյան

Փետրվար 10,2025 15:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Նարեկ Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաներման և ներման մասին

59 ներման խնդրագրերից ՀՀ նախագահը 2024 թ.-ին բավարարել է միայն 1-ը, այսինքն` 2024թ-ին ներման խնդրագրերի բավարարման տոկոսը կազմել է` 1,7%։

Ի պատասխան համաներում հայտարարելու մասին բազմաթիվ դատապարտյալների խնդրանքների, ՀՀ կառավարությունից նշում են, որ համաներումն ունի առավել ընդհանրական բնույթ, իսկ պետությունը բարի կամքի և մարդասիրության սկզբունքի իրացումը դիտարկում է ներման ընթացակարգի շրջանակում։

Վերոնշյալի առնչությամբ 2024թ-ի վիճակագրությունը փաստում է առերևույթ երկու խնդրի առկայություն`

1.Դատապարտյալների ուղղման գործընթացը բավարար չափով արդյունավետ չէ, կամ

2.Ներման ինստիտուտը չի գործում։

Այս թեմայով իմ ուսումնասիրությունները կլինեն շարունակական, իսկ 2024թ-ին բավարարված միակ խնդրագրի հրամանը կտեղադրեմ մեկնաբանություններում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728