Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»

Փետրվար 10,2025 14:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի օդանավակայանի «Devlet Konukevi»-ում (թարգմ. պետական հյուրատուն) մամուլի ասուլիս է տվել:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի, առավելապես անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին հայտարարություններին ի պատասխան՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է.

«Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար: Գազայի հատվածով, Արևմտյան Ափով և Արևելյան Երուսաղեմով Պաղեստինը պաղեստինցիներինն է»:

Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:

Նրա առաջարկը նաև ներառում է Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։

Այս հայտարարություններն արժանացել էին միջազգային հանրության քննադատությանը։ Նույնիսկ «ՄԱԿ»-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728