«Ուզում են Արցախի օրը գցե՞լ, ասում են՝ գույքագրում։ Ղարաբաղցիներն ասացին՝ Արցախը հանձնելուց վեց ամիս առաջ իրենց բոլոր ապրանքները գույքագրել ու տվել են պետությանը, ինչի՞ համար էին գույքագրում, որ տային ադրբեջանցո՞ւն»,- կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց գործադուլ հայտարարած տնտեսվարողներից մեկը։
Նշենք, որ տարբեր առեւտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր գործադուլ էին անում եւ հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։
«Մեզ պետք չէ ոչ գույքագրում, ոչ հայտարարագրում, մեզ պետք է հանգիստ աշխատենք ապրենք։ Մենք չենք խուսափում ոչ մի վճարից, եթե իրենք լավը լինեն, մենք էլ ենք լավը լինելու, իրենց հարկերը տալու ենք, մեր պետությունն էլ ծաղկեցնելու ենք։ Մենք ուզում ենք մեր երկիրը ծաղկեցնենք, չենք ուզում մեր երկիրը տանենք կործանման։ Թող իրենք մեր երկիրը չկործանեն, հերիք է, մասնատում են, քանի կիլոմետրից ինչքան թողեցին։ Մենք տեսնում ենք փաստերը, թե ոնց են գնալով մեր երկիրը փոքրացնում։ Թե՞ ժողովրդի ուշադրությունը պետք է շեղեն, որ իրենց անելիքն անեն։ Թող իրենք մտածեն մեր սահմանների մասին, ոչ թե մտածեն ժողովրդի գրպանից վերջին կոպեկը հանելու մասին։ Արդեն հանել են, էլ ոչինչ չկա, հիմա պետք է թողնեն, որ մեր մանր ու միջին բիզնեսն աճի»,- հայտարարեց տնտեսվարողը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատության»