Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Թուրքիայում ուժգին երկրաշարժերից 2 տարի անց 650.000 մարդ դեռ բնակվում է վագոն-տնակներում

Փետրվար 10,2025 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի վարչությունը զեկույց է հրապարակել 2 տարի առաջ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) և Հաթայ նահանգներում գրանցված ուժգին երկրաշարժերի հետևանքների հաղթահարման գործընթացի վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ ցնցումներից հետո տուժածներին ապաստան տալու նպատակով երկրաշարժի գոտիներում տեղադրվել էր 395.000 վագոն-տնակ, որից 214.000-ը մինչ օրս շարունակում է մնալ որպես կացարան 650.000 քաղաքացու համար։

Տուժածներից 391.245 մարդ բնակարան ստանալու իրավունք է ստացել, բայց դեռևս բնակարան են ստացել միայն 201.431-ը։ Նշվում է, որ 189.814 մարդ մինչ օրս սպասում է պետության կողմից խոստացված բնակարանամուտին:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի «Արտակարգ իրավիճակների և աղետների վարչության» (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերացանցել էր 50.000-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728