Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

«Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում՝ մինչեւ կառավարությունը հարցին լուծում կտա»․ տնտեսվարողները գործադուլ կանեն նաեւ հինգշաբթի

Փետրվար 10,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հինգշաբթի օրը կառավարությունից պատասխան են սպասում։

Նշենք, որ տարբեր առեւտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր գործադուլ են անում եւ հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։ 

«Մեր պահանջը ներկայացրեցինք՝ այս փուլում կասեցնել օրենքի գործողությունը, հետո հավասար պայմաններում հանգիստ քննարկենք ոլորտ առ ոլորտ։ Ասացինք, որ սպասում ենք, որ այս հինգշաբթի կառավարության նիստում առնվազն կհայտարարվի պատրաստակամության մասին։ Հաջորդ հանդիպումը՝ հինգշաբթի օրը, ժամը 11-ին կգանք մեր պատասխանի հետեւից»,- ասաց Հակոբ Ավագյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում՝ մինչեւ կառավարությունը հարցին լուծում կտա»,- հայտարարեցին ցույցի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728