Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ինքն է հարկերի բարձրացման օրենքի հեղինակը, մեր այս բողոքն ուղղված է Փաշինյանի դեմ»․ տնտեսվարողները գործադուլ են անում

Փետրվար 10,2025 11:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարբեր առեւտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր գործադուլ են անում եւ հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։

Փոքր եւ միջին բիզնեսի անունից հանդես եկող մասնագետները կառավարությանն առաջարկում են վեց ամսով հետաձգել հարկային փոփոխությունները։

Ցույցի մասնակիցներից շատերը խուսափում են խոսել լրագրողների հետ։ «Մարդիկ խուսափում են, ախ ու վախ կա մեջները։ Իրենք մտավախություն ունեն, որ ձեր լուսաբանումից հետո կհարձակվեն մեզ վրա, գայլերի ոհմակ է»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ տնտեսվարող էլ ասաց, որ պահանջում են՝ այս օրենքը պետք է վերանայվի, որովհետեւ ամբողջ բեռը դրել են փոքր ու միջին բիզնեսի վրա։

«Ինչո՞ւ եք ամբողջ ծանրությունը դնում մանրածախի վրա, մանրածախը չի կարող տակից դուրս գալ։ Մենք պահանջում ենք, որ կասեցնեն այդ օրենքը»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանն ինքն է օրենքի հեղինակը, այս օրենքը միայն Նիկոլ Փաշինյանը կարող է հետ կանչել։ Մեր այս բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

«Ժողովուրդ, ես ձեր գերին չեմ, եթե ինձ շատ նեղեք, կդադարեցնեմ այդ բիզնեսը եւ հարկերը չեմ վճարի»,- հայտարարեց մեկ այլ տնտեսվարող։

«Ստացվում է, որ պետությունը մեր եկամտի հետ 50-50 է մտնում։ Եվ 2018 թվականին փաստորեն ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ Սաշիկի 50-50-ը մենք լեգիտիմացրել ենք»,- ասաց բողոքող ստոմատոլոգներից մեկը։ Նա նշեց, որ մինչեւ այս իրենց ոլորտում եւս 5 տոկոս շրջանառության հարկ էին վճարում, իսկ հունվարից մեկից 10 տոկոս է դարձել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատության»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728