Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Զ.Հ.-ն ու հայտնել, որ նախկին ամուսնու՝ Ա.Բ.-ի կնոջ դուստրը 3-րդ դասարանում սովորող իր դստեր հետ զրույցի ժամանակ դպրոցում ասել է վիրավորական խոսքեր, ինչի հետևանքով երեխան հուզվել է, ունեցել գլխապտույտ, նրան պատճառվել է հոգեկան ցավ:
Զ.Հ.-ից ընդունվել է հաղորդում: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: