Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է

Փետրվար 10,2025 12:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

JAMnews. Ադրբեջանի ԱԳՆ-ն միևնույն օրը անօրինական է ճանաչել իր տարածքում «Ռուսկի դոմ»-ի (Русский дом — Ռուսական տուն) և ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեությունը։ Ըստ որոշ փորձագետների՝ «Ռուսկի դոմ»-ին ցույց տալով դռան տեղը՝ ադրբեջանական կողմը փորձում է Ռուսաստանին ստիպել ընդունել AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռի վթարի մեղքը։

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ֆարհադ Մամեդովի գնահատմամբ՝ միաժամանակ երկրից վտարելով ամերիկյան USAID-ին «պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է».

«Ադրբեջանում միաժամանակ փակվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի փափուկ ուժի ինստիտուտները։

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների համատեքստում մենք ընթանում ​​ենք հարաբերությունների վատթարացման պարույրով։ Բաքուն դրսևորում է ազնվություն և հետևողականություն, միաժամանակ նախքան քայլեր ձեռնարկելը նախազգուշացումներ է անում: Ամեն բան ազնիվ է:

Ըստ կառուցողական տրամաբանության՝ շուտով Բաքվում պետք է Ռուսաստանից շատ հարգված հյուր հայտնվի, քանի որ ԶԼՄ-ների և ԱԳ նախարարությունների միջոցով տրվող ազդակներն արդյունք չեն տալիս։ Բաքուն Մոսկվա ոչ մեկի չի ուղարկի:

Այս դեմարշը մեկ այլ ենթատեքստ էլ ունի. պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է։

Եվ դա տեղի է ունեցել Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, որում ոչ մի գրամ «դաշնակցային փոխգործակցություն» չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728