Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն ակտուալ է դարձրել. Ադրբեջանն այսօր և՛ ստանում է, և՛ կորզում, և՛ անարգանք արտահայտում. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 10,2025 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:

Գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերում է անկախության և ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:

Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:

Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլ իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:

Ադրբեջանի նախագահը, որի երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:

Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728